«Ժողովուրդ». ԵԽԽՎ հայաստանյան նոր պատվիրակության կազմը
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամաբ՝ արդեն հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան նոր պատվիրակության կազմը: Ըստ այդմ հիմնական կազմում ընդգրկվել են՝ ՀՀԿ-ից՝ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Հայ ազգային կոնգրեսից՝ Լևոն Զուրաբյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը: Բացի այդ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում լինելու են փոխարինողներ, ըստ այդմ՝ ՀՀԿ-ից՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Հովհաննիսյանը: Փոխարինող անդամի կարգավիճակ կունենան նաև ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, որոնք, սակայն, պատվիրակությունում ներկայացված կլինեն ռոտացիոն կարգով, մեկ տարի ԵԽԽՎ պատվիրակության կազմում կընդգրկվի ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հաջորդ տարի կընդգրկվի «Ժառանգության» ներկայացուցիչը՝ Զարուհի Փոստանջյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ