CNN. Ահաբեկիչը ձերբակալվել է Մանհեթենում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար
ԱՄՆ
Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են Նյու Յորքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ կասկածվող ահաբեկիչի ձերբակալելու մասին։
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ կասկածյալ ահաբեկիչը մի շարք պայթյուններ էր նախապատրաստվում իրականացնել՝ թիրախ ընտրելով ոստիկանական ավտոմեքենաները, փոստային ծառայությունները, ինչպես նաև ամերիկացի զինվորականներին։ Ըստ Նյու Յորքի քաղաքապետի՝ ձերբակալվածի անձը պարզված է. նա 27 տարեկան Խոսե Պիմենտելն է Մանհեթենից, ով «Ալ-Ղաիդա» ահաբեկչական ցանցի անդամ է։ Նյու Յորքի ոստիկանությունը հայտնաբերել է նաև պայթուցիկ սարքերը։ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն ահաբեկչին անվանել է «միայնակ գայլ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)