«168 Ժամ». Շիրակի մարզպետը դժգոհ է Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքից
Հայկական Մամուլ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը դժգոհ է ԱԺ ընտրությունների ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքից: Թերթի տեղեկություններով, նա նեղ շրջանակներում հայտարարել է, թե սեպտեմբերին Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ինքը չի սատարելու Ղուկասյանի թեկնածությունը: Երեկ թերթի թղթակցի հետ զրույցում Ա. Գիզիրյանն այս առնչությամբ ասել է. «Երբ գա ժամանակը, դրա մասին կիմանաք: Քաղաքապետի ընտրությանը դեռ 3 ամիս կա՝ սեպտեմբերին ա մեզ մոտ: Երբ որ ժամանակը գա, առաջադրվեն, էդ վախտ կորոշենք՝ ով ում ա պաշտպանում»: Հարցին, թե ինքը գո՞հ է քաղաքապետի աշխատանքից, մարզպետը պատասխանել է. «Դուք արդեն հարցերը շատացրեցիք: Շնորհակալություն Ձեզ, ցտեսություն Ձեզ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ