«Հայկական Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանը ԱԺ-ում «տեղն է դրել» Սամվել Ալեքսանյանին
Հայկական Մամուլ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ խորհրդարանում «տեղն է դրել» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: ԱԺ միջանցքում հանդիպելով Դեմիրճյանին, Ալեքսանյանը նրան ասել է, թե ինքն էլ է Հայ ազգային կոնգրեսից: Լրագրողները սկսել են ծիծաղել: Դեմիրճյանն էլ տարել-բերել ու թե՝ քեզ հավաք պահիր, չափերիդ մեջ:
«Ինչ եմ արե՞լ որ»,- հարցրել է Ալեքսանյանը:
«Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, ես տենց բաներ չեմ սիրում»,- ասել Է Դեմիրճյանն ու հեռացել:
Այնուհետև Ալեքսանյանը մոտեցել է Կոնգրեսի մեկ այլ պատգամավորի՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին և բողոքել, թե ինչու են իրեն այդքան քննադատում, բա ինքը մեղք չէ՞, ինչպե՞ս դիմանա:
«Ոչինչ, կդիմանաս»,- պատասխանել է Լյուդմիլա Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ