Մահացել է հայտնի նկարիչը
Աշխարհ
Նյու-Յորքում 91 տարեկան հասակում վախճանվել է հայտնի նկարիչ Լերոյ Նեյմանը։ Ըստ Associated Press-ի, նա մահացել հունիսի 20-ին։
Նեյմանը հայտնի էր որպես նկարիչ-աբստրակցիոնիստ, պատկերազարդող և սքեթչերի հեղինակ։ Նա եղել է 5 օլիմպիադաների և այլ սպորտային միջոցառումների պաշտոնական նկարիչը, ինչպես նաև երկար տարիներ համագործակցել է Playboy ամսագրի հետ։
Նկարիչն իր աշխատանքները կատարել է ջրաներկով, յուղաներկով մատիտով, մետաքսով, լիթոգրաֆիայով և արծնապակիով (էմալով)։
Լերոյ Նեյմանի մահվան հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ