Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին Հրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն Սիմոնյան Երևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն Սիմոնյան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանը TRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն Սիմոնյան Ծանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Խախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետ Պաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին 

Հերոսի կոչում տալիս է ժողովուրդը, իսկ կնիքը դնում է ժամանակը. 20 տարի առաջ զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը

Հայաստան

Նա հաճախ էր ասում. «Ամենաթանկ երևույթը կամավոր զինվորագրված հայ տղան է»։ Իր համոզմունքին հավատարիմ՝ Արցախյան ազատամարտի ընթացքում Լեոնիդ Ազգալդյանն իր ջոկատով ազատագրեց 27 գյուղ՝ ընդամենը 6 զոհ տալով։ «Ազատագրական բանակի» յոթերորդ զոհն ինքը՝ հրամանատարն էր։

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թիֆլիսում 1942 թ. նոյեմբերի 22-ին։ Դպրոցն ավարտելով Երևանում՝ ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև տեղափոխվել Երևանի պետական համալսարան։ Ֆիզիկոս, մարզիկ, մտավորական Լեոնիդ Ազգալդյանն Արցախյան շարժման սկզբնավորման օրից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ Նա առաջիններից մեկն էր, որ շարժման առաջին օրերից համոզված էր, որ այն ի վերջո վերածվելու է պատերազմի, և ձեռնամուխ եղավ նոր զենքերի վրա աշխատելուն։ 1990 թ. փետրվարին Աշոտ Նավասարդյանի հետ ստեղծեց «Անկախության բանակն» ու վարեց նրա հրամանատարությունը՝ կազմակերպելով մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցեց ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրեց և իրականացրեց խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։

Երբ Աշոտ Նավասարդյանը հիմնադրեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը, երդվյալ անկուսակցական Լեոնիդն առանձնացավ և 1991 թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծեց «Ազատագրական բանակը», որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։

«Ազատագրական բանակը» մասնակցել է Արցախի բոլոր կարևոր ճակատամարտերին՝ բացառությամբ երկուսի՝ Շուշիի և Մալիբիլիի։ Շուշիի ազատագրման գործողության ժամանակ Լեոնիդի զինվորները պահում էին ամբողջ արևմտյան գիծը, որպեսզի ադրբեջանական զորքերը չկարողանան զորք շարժել դեպի Շուշի։

«Լեոնիդը Նժդեհի գաղափարները կրող եզակի հրամանատարներից էր Արցախյան ազատամարտում, նա միշտ եղել է նախաձեռնողը, ոգի տվողը, կռվել է զինվորի կողքին և ոչ մի անգամ թիկունքից չի հրամայել։ Նրա հանճարը գաղափարական էր։ Մագնիսը երկու բևեռ է ունենում, բայց Լեոնիդը բազմաբևեռ մագնիս էր. նա ձգում էր տարբեր տեսակի մարդկանց, ու անհասկանալի է, թե ինչպես էր նրան դա հաջողվում։ Շատերն էին խնդրում ջոկատում ընդգրկվել, իսկ այնտեղ խիստ կանոններ կային՝ չծխել, չխմել, զենքի հանդեպ միշտ ուշադիր լինել։ Բայց կամավորները նրա մոտ էին գալիս»,-հիշում է Ազգալդյանի զինվորներից մեկը՝ Գագիկ Գինոսյանը։

Զինակիցները հիշում են, որ Լեոնիդը միշտ զինվորի կողքին էր՝ նրան հավասար։ Նրա ջոկատում երբեք խնդիրներն ուժի կամ կոպտության միջոցով չէին լուծվում։ Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը, հերթապահության ժամանակ քնած զինվորի նկատելով, ոչ միայն չի պատժել, այլև ուղարկել է քնելու՝ ինքը նրա փոխարեն կանգնելով դիտակետում։

Մի անգամ Լեոնիդի ջոկատի երկու տասնվեցամյա պատանիներ հրացաններով նետվում են մոտեցող տանկին ընդառաջ։ Երբ Լեոնիդը նրանց ուժով հետ է բերում խրամատ ու բարկանում, թե ինչպե՞ս կարող են հրացանով տանկի դեմ դուրս գալ, նրանք ասում են, «Երբ Դուք մեզ հետ եք, մեզ թվում է՝ պարսատիկով էլ կարող ենք տանկ ոչնչացնել»։

Երբ Լեոնիդի ջոկատին անդամագրվել ցանկացողներն ասում էին, որ պատրաստ են հայրենիքի համար մեռնելու, Լեոնիդը նրանց չէր ընդունում։ «Ինձ մեռնողներ պետք չեն, ինձ ապրողներ ու պայքարողներ են պետք»,- ասում էր նա։

Լեոնիդը համոզված էր, որ ով կորցնի Արցախը, նա կկործանվի. եթե Հայաստանը կորցնի Արցախը, Հայաստանը կկործանվի, եթե Ադրբեջանը՝ ապա այն: Իսկ Արցախը նրանն է, ում պատկանում է Շուշին:

«Երբեք ոչ մեկի ճախրանքը մի´ ընդհատեք»,- ասաց մի անգամ Լեոնիդը, երբ զինվորներից մեկն իր հրացանն ուղղեց սավառնող արծվի ուղղությամբ։ -«Եվ մի´ մոռացեք, որ այս թռչունը մեր զինանշանի վրա է»։ Լեոնիդի ճախրանքն ընդհատվեց քսան տարի առաջ՝ 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ՝ թշնամու դավադիր գնդակից։

Լեոնիդ Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին
Ամենադիտված