Linkedin-ին դատի են տվել գաղտնաբառերի արտահոսքի պատճառով
Աշխարհ
Պրոֆեսիոնալ տվյալների բազայի Linkedin սոցիալական ցանցին դատի են տվել օգտատերերի գաղտնաբառերի արտահոսքի պատճառով, ինչը տեղի է ունեցել 2012-ի հունիսին, հայտնում է GigaOM-ը։
Որպես գլխավոր մեղադրող հանդես է եկել Linkedin ցանցի վճարովի հաշվի տեր Քեյթի Սպրիկան։ Տուժողների մեջ են նաև անվճար հաշիվների օգտատերերը։ Հայցը ներկայացվել է Կալիֆոռնիա նահանգի Սան-Խոսե քաղաքում։ Սպրիկան համարում է, որ սոցցանցը խախտել է Կալիֆոռնիայի օրենքը սպառողների իրավունքների վերաբերյալ։
Մեղադրանքներ են ներկայացվել անբարեխիղճ վերաբերմունքի, վատ գաղտնագրման հետ կապված։ Հայցը նաև փորձում է պարզել նաև, թե ցանցն ինչ միջոցներ է ձեռք առել մյուս օգտատերերի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Գաղտնաբառերի արտահոսքի վերաբերյալ հայտնի էր դարձել հունիսի 6-ին։ Առաջինը դրա մասին տեղեկացրել է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող նորվեգական մի ընկերություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ