Թրաֆիքինգի դեմ պայքարում Ադրբեջանն առաջընթաց չի գրանցել. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի հրապարակել է մարդկանց առևտրի դեմ պայքարի վերաբերյալ 12-րդ ամենամյա զեկույցը:
Պետդեպարտամենտի կայքում հրապարակած փատաթուղթը ներկայացնում է 186 երկրների և տարածքների մասին տեղեկատվություն, այդ թվում՝ նաև 2011–ի Ադրբեջանում իրավիճակի մասին:
Պետդեպարտամենտը չի փոխել իր գնահատականը մարդկանց առևտրի դեմ պայքարում Ադրբեջանի ջանքերի հանդեպ, և կրկին երկիրը դասել է երկրորդ կարգում: Ըստ զեկույցի, Ադրբեջանը չի համապատասխանում մարդկանց առևտրի զոհերի պաշտպանության մասին ամերիկյան ակտի պահանջներին:
Արդեն հինգերորդ տարին է՝ Ադրբեջանը մնում է երկրորդ կարգում:
Ինչպես նախորդ զեկույցներում, Պետդեպարտամենտի այս հաշվետվությունում ևս խոսվում է սեքս-առևտրի դեմ Ադրբեջանի համապատասխան կառույցների ակտիվ ջանքերի մասին, այն դեպքում, երբ աշխատանքային առևտրի դեմ պայքարին ոչ բավարար ուշադրություն է հատկացվում:
Պետդեպարտամենտի տվյալներով, Ադրբեջանի տարածքը դեռևս օգտագործում է Թուրքիա, ԱՄԷ, Իրան և Ռուսաստան կանանց տարանցիկ տեղափոխման՝ այնտեղ ստիպողաբար մարմնավաճառությամբ զբաղվելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)