Հետաձգվել է Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումը
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները նախատեսված ժամկետից ավելի ուշ կհրապարակվեն, հաղորդում է BBC–ն։
Ըստ օրենքի, ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեին այսօր, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ թեկնածուների կողմից ստացված բողոքները քննելու համար։
Երկու թեկնածուները՝ Մուհամեդ Մուրսին և Ահմեդ Շաֆիկը, ընտրությունների երկրորդ փուլում իրենց հաղթանակած են հռչակել, ինչի հետևանքով երկրում ժողովրդական բողոքի նոր ալիքի բարձրացման վտանգ կա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ