Արցախի քարոզարշավը սկսվել է
Արցախ
Արցախի նախընտրական քարոզարշավը սկսվել է։ Նախընտրական առաջին օրը թեկնածուները, գործող նախագահ՝ Բակո Սահակյանը և Վիտալի Բալասանյանը հանդիպումներ են ունեցել տարբեր սոցիալական խմբերի հետ, տեղեկացում է Արցախի հեռուստատեսությունը։
Վիտալի Բալասանյանը իր առաջին հանդիպումը սկսել է Արցախի պետական համալսարանից և շարունակել քաղաքային ոստիկանության բակում՝ ոստիկանների հետ։ Հանդիպումների ժամանակ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը ներկաներին է ներկայացրել իր նախըտրական ծրագիրը՝ պատասխանով նրանց հարցերին։
Նախագահի մյուս թեկնածու Բակո Սահակայնը իր առաջին հանդիպումը անցկացրել է զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։
Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ, որի ընթացքում Բակո Սահակյանը ներկաների հետ խոսել է իր նախագահության 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքների մասին։ Նա նաև խոսել է իր հետագա անելիքներից։ Հանդիպման ժամանակ հիմնական հարցադրումները եղել են անձնական բնույթի։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան