Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար 

Դոկտոր Գևորգյա՞ն, թե՞ մահվան հայ միջնորդ

Աշխարհ

Ըստ ոմանց՝ Ջեք Գևորգյանը «կանանց սպանող լիցենզավորված» հոգեկան հիվանդ էր, միայն «դոկտոր Մահ» մականվանն արժանի բժիշկ, Աստծո՝ ինքնակոչ մրցակից կենաց ու մահվան հարցում։ Իսկ ըստ մյուսների՝ նա «երջանիկ մահվան» առաջամարտիկ էր, «բարեգութ սպանության» ջատագով, որի գործունեությունը նոր դարաշրջան է բացել մարդկության պատմության մեջ։

Ջեք Գևորգյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 28-ին Պոնտիակում (Միչիգան, ԱՄՆ), հայ վտարանդիների ընտանիքում։ Դեռ մանուկ հասակում աչքի էր ընկնում բարձր ինտելեկտով և ամենատարբեր սարքեր հորինելու ունակությամբ, տիրապետում էր 15 լեզուների, այդ թվում՝ հայերենի, ռուսերենի և ճապոներենի, նա միաժամանակ նկարիչ էր և տաղանդավոր կոմպոզիտոր:

1950-ականներին ուսանող Գևորգյանը, ով մասնագիտացել էր պաթոֆիզիոլոգիայի ասպարեզում, հետազոտություններ էր կատարում մահապարտ բանտարկյալների շրջանում։ Այդ տարիներին Էր, որ Ջեքը հիվանդներից մեկին բարեհաջող կերպով մեռած մարդու արյուն էր ներարկել։ Դրանից հետո ուսանողական հանրակացարանում ոչ ոք չէր համարձակվում նրա հետ նույն սենյակում ապրել։

1956-ին՝ դիպլոմը ստանալուց 3 տարի անց, նա ստացավ «Դոկտոր Մահ» մականունը։

1960-ականներին Միչիգանում մեծ իրարանցում առաջացրեց ցեղասպանությունը, մահապատիժը և մարդակերությունը ներկայացնող՝ 18 կտավներից բաղկացած նրա գեղանկարչական շարքը։ Հենց այդ տարիներին նա հայտարարեց, որ մահվան հանդեպ ունեցած իր մոտեցումները ձևավորել են նախնիների պատմության փաստերը, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը։ Իր հայացքների պատճառով նա երբևէ չի ամուսնացել։

1986թ. Գևորգյանն այցելեց Նիդեռլանդներ՝ միակ երկիրն աշխարհում, ուր բժիշկներին օրենքով թույլատրված Է աջակցել անբուժելի հիվանդներին ինքնասպանության հարցում։ Այդ ժամանակից ի վեր նա հանդես Է եկել ամենատարբեր հոդվածներով ու աշխատություններով՝ մշտապես արտահայտվելով «արժանապատիվ մահվան», «մեռնելու իրավունքի» օգտին։

Գևորգյանը հայտնագործել է «Ինքնասպանության մեքենան», ինքն այն անվանել Էր «Գթության մեքենա»՝ Mercitron։ Այն իրենից ներկայացնում Է 3 կաթուցիկներով շտատիվ։ Կաթուցիկներից մեկը պարունակում Է ուժեղ քնաբեր, մյուսը՝ միայն Գևորգյանին հայտնի մի հեղուկ, որը կաթվածահար Է անում մկանները և դադարեցնում շնչառությունը, իսկ երրորդը՝ կալիումի քլորիդ, որը դադարեցնում Է սրտի աշխատանքը։ Այս սարքը, որ գործի էր դնում ինքը՝ հիվանդը, Գևորգյանը հարմարեցրել Էր իր՝ 1968թ արտադրության Volkswagen–ի մեջ:

1992-ին Միչիգանում ընդունվեց «անհատական օրենք», որը նպատակ ուներ վերջ դնել Գևորգյանի՝ անբուժելի հիվանդների ինքնասպանությանն աջակցելու 15 հայտնի դեպքերին։ Հաջորդ մի քանի տարիներին նա աջակցեց մոտ 130 մարդու՝ հիմնականում կանանց, ինչի համար էլ 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտեց 10-ից 25 տարվա ազատազրկման և ազատվել միայն 2007 թվականին: Դատարանի որոշումից հետո դատավորն ասաց մի խոսք, որին Ջեքի հակառակորդներն ԱՄՆ-ում սպասում էին 10 տարի, այն է. «Դուք որոշել էիք փորձել՝ արդյո՞ք արդարադատությունը կկարողանա կանգնեցնել Ձեզ, թե՞ ոչ։ Հիմա կարող եք համարել, որ կարողացավ...»։

Հայտնի է, որ Գևորգյանն ապրել է համեստ՝ ամսական 537 դոլար թոշակով, և երբևէ գումար չի պահանջել իրեն դիմողներից, չնայած նրա հարազատները, ասում են, հսկայական գումարներ էին փոխանցում բժշկի հաշվին, որոնք նա իբրև թե մտադիր էր օգտագործել «Մահվան հիվանդանոցներ» բացելու իր ծրագրի իրականացման համար։ «Մահվան հայ միջնորդը» վախճանվել է 2011 թվականի հունիսի 3-ին: 2010 թվականին ռեժիսոր Բարի Լևինսոնը Ջեք Գևորգյանի մասին նկարահանել է «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը
Ամենադիտված