Սպիտակ արջը ջրհեղեղի հետևանքով փախել է գազանանոցից
Աշխարհ
Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել է ԱՄՆ-ի Մինեսոթա Նահանգի գազանանոցներից մեկը, ինչի հետևանքով մի քանի կենդանի սատկել է։ Ինչպես հայտնում է Reuters-ը, մի քանի գազան՝ Բեռլին անունով սպիտակ արջը և երկու փոկ, փախել են գազանանոցից։
Հորդառատ անձրևներից առաջացած և սողանքների վտանգ պարունակող ջրհեղեղի հետևանքով, ծովի ափին գտնվող Դուլութ քաղաքի բնակիչներն տարհանվել են։ Տեղի ոստիկանությունը նշել է, որ վերջին անգամ նման ջրհեղեղ տեղի է ունեցել 1972թ-ին։
Գազանանոցի աշխատակիցների խոսքերով, տարածքի մեծ մասն անցել է ջրի տակ։ Գազանոցի էշին, ոչխարներին և այծերին չի հաջողվել փրկել։ Փախած կենդանիներին գտել են ավելի ուշ. նրանք հիմա գտնվում են կարանտինի մեջ։
Ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ