Google-ը կզբաղվի անհետացող լեզուների պահպանությամբ
Գիտություն և Մշակույթ
Google ընկերությունը չորեքշաբթի օրը հայտարարեց մոլորակի փոքրաթիվ ժողովուրդների անհետացող լեզուների պահպաման գործում իր ներդրուման մասին: Համագործակցելով լեզվաբան-գիտնականների հետ՝ Google-ը ստեղծում է անհետացող լեզուների համար նախատեսված ինտերնետ պորտալ:
Պորտալի այցելուներն ու օգտատերերը կկարողանան օգտվել տեղեկատվական ռեսուրսներից և ինքնուրույն թարմացնել այն լեզուների և բարբառների մասին տեղեկատվությունը, որոնց սպառնում է ոչնչացման վտանգը:
Ինչպես տեղեկացնում են պորտալի հիմնադիրները, կայքում արդեն սկսվել է նյութերի տեղադրումը, որոնք ներառում են XVIII դարի ձեռագրեր, ինչպես նաև ժամանակակից ուսումնական ձեռնարկներ և գիտահանրամատչելի հոդվածներ:
Ներկայումս գոյություն ունեցող 7000 հազար լեզուներից, ըստ գիտնականների, դարի վերջում իր գոյությունը կպահպանի միայն կեսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում