«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը պատրաստվում է վաղվա ակցիային
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի միջադեպը մեծ արձագանք է ստացել ոչ միայն ԶԼՄ-ներում, այլև Facebook սոցցանցում։ Խնդրով մտահոգվածները նախաձեռնել է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ակցիա, իսկ նախաձեռնության անդամները Facebook-ի վերոնշյալ էջում հաղորդագրություն են տարածել, որում ասվում է.
«Այսօր երեկոյան տեղի է ունենալու «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների ժողովը։ Հանդիպման ընթացքում վերջիններս քննարկելու են հետագա քայլերը՝ հայտնելով, որ քննարկումից հետո հանդես են գալու հայտարարությամբ»։
Խմբում արդեն իսկ հաշվառված է 1694 օգտատեր, որոնց թիվը կտրուկ աճի միտում ունի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը