Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար. «Հայերի պատճառով շուտով աբխազները կվերանան»
Աշխարհ
Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանիի կարծիքով՝ աբխազները կանգնած են ոչնչացման խնդրի առաջ՝ այդ տարածքում հայկական գերիշխանության գոյության պատճառով։
Նա ներկայացրել է իր տեսակետը՝ պարզաբանելով, որ Վրաստանի տարածքում կան շրջաններ, օրինակ՝ Շապսուգը, Իմերեթյան հովիտը, որտեղ այդ տեղանուններին համապատասխան անվանումով ժողովուրդներ են ապրել, սակայն հետագայում վերացել են։ Իսկ լրագրողի՝ «ինչո՞ւ եք այդ մասին խոսում. աբխազներն է՞լ են վերանալու» հարցին, Կիտովանին պատասխանել է. «Աբխազներն էլ են վերանալու. նրանց կխժռեն հայերը։ Օգոստոսյան պատերազմի ժամանակ (2008թ. ռուս–վրացական պատերազմ), երբ ռուսները եկան, հայերի հավակնություններն ի հայտ եկան՝ իբր թե սևծովյան այդ շրջանները նրանցն են եղել»։ Հաղորդում է ИА REGNUM լրատվականը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի