Հիստերիայի նոպա Փարիզում
Աշխարհ
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ չորեքշաբթի ժամը 20:00-ին մի կին ինքն իր վրա նավթ է լցրել, իսկ երբ երկու ոստիկաններ փորձել են միջամտել, նա նրանց վրա էլ է նավթ շաղ տվել։
Մինչ նա կհասցներ օգտագործել իր կրակայրիչը, երկու այլ ոստիկաններ կարողացել են նրան վնասազերծել: Այդ ամենը տեղի է ունեցել Բելվիլ բուլվարի վրա գտնվող մի բարում, որի կոշտ վարագույրները կինն իր քրոջ օգնությամբ կոտրել էր:
Այս արարքի պատճառը կարող է լինել այն, որ վերջերս բարի նախկին սեփականատերը նրանց վռնդել էր բարից:
Ոստիկանությունը երկու քույրերին էլ ձերբակալել է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ