Փրովայդերնե՞րն են խախտում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը
Մեդիա
Այսօր ԱԺ-ում Կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրի քննարկման շարունակությունն է ընթանում: Ինչպես երեկ, այսօր նույնպես հասարակությունը հնարավորություն չունի առցանց հետևելու նիստի ընթացքին, որի իրավունքը նրանց վերապահված է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով:
Lurer.com-ը հարցի առնչությամբ կրկին փորձեց բացատրություն ստանալ ԱԺ աշխատակազմից: Աշխատակազմի ղեկավարի օգնական Անի Ավետիսյանը մասնագետների հետ ճշտելուց հետո մեզ տեղեկացրեց, որ նիստը առցանց չհեռարձակելը հատուկ միտում չունի: Իսկ սերվերների մասով սպասարկման պատասխանատու Արշակ Հովհաննիսյանը դժվարացավ բացատրել խնդրի էությունը: Ենթադրեց, որ հնարավոր է՝ խոչընդոտը փրովայդերներից առաջացած լինի, սակայն խոստացավ հետաքրքրվել և հարցին լուծում տալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ