Գողացել են քաբաբի համար նախատեսված միսը
Աշխարհ
Շոտլանդիայի Միդլոթիան տարածքի խորտկարաններից մեկից գողացել են պանրով մարինացված հավի (10 կիլոգրամ) և քաբաբի համար նախատեսված 32 կիլոգրամ միս, հայտնում է Metro-ն։ Տեսախցիկները ֆիքսել են հանցագործություն կատարող, ոչ սթափ վիճակում գտնվող 2 անձի։
Ինչպես պատմել է խորտկարանի տերը՝ ներխուժման հետևանքները նկատել է նրա եղբայրը առավոտյան աշխատանքի գալուց հետո։ Սրահը ուշադիր զննելուց հետո նա պարզել է, որ մի քանի առարկայի տեղ փոխված է, իսկ միսն ընդհանրապես չկա։
Հանցագործներից մեկը սրճարան էր ներխուժել պատուհանից։
Խորտկարանի սեփականատերը նշել է, որ հանցագործները ձեռք չեն տվել ոչ դրամարկղին, ոչ էլ սարքավորումներին։ Իսկ գողացված միսը աշխատակիցները պատրաստվում էին ոչնչացնել։ Ամենայն հավանականությամբ, հենց գողերն էլ ստիպված կլինեն ոչնչացնել անպետք միսը։
Մի քանի օր առաջ նմանատիպ հանցագործություն էր տեղի ունեցել Ավստրալիայում, երբ մթերային խանութից գողացել էին 21 կիլոգրամանոց մայոնեզի փաթեթավորումները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ