Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումը Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա 

Ամառային արձակուրդներին ընդառաջ՝ զգուշացեք արևահարությունից

Հասարակություն

Ամառն իր հետ բերում է ոչ միայն ջերմություն, այլ նաև մի շարք վնասակար երևույթներ և հիվանդություններ:

Արևի ճառագայթները տարվա այս ժամանակահատվածում վնասակար են։ Առավել ռիսկային են համարվում այն խմբերը, որոնց մոտ առկա են որոշակի հիվանդություններ։

Իսկ ի՞նչ անել, եթե արևից այրվածքներ եք ստացել

Գրգռվածություն, ցավ, կարմրություն և թեփոտում՝ ահա արևահարության հետևանքները: Արևի ճառագայթների ներգործությամբ մեր մաշկում արտադրվում են քիմիական որոշակի նյութեր: Եթե դրանց քանակն անցնում է թույլատրելի սահմանը, սկսում են ի հայտ գալ բորբոքման նշաններ: Բայց սա դեռ ընդամենը սառցաբեկորի գագաթն է: «Արևի չարաշահումն» ունի նաև հեռահար ներգործություն՝ ԴՆԹ-ի վնասում և նույնիսկ քաղցկեղ: Այնպես որ պետք չէ թերագնահատել արևահարության վնասակարությունը:

Իսկ, ահա, արևային այրվածքը բուժելն այնքան էլ հեշտ չէ, իսկ ավանդական մածուն քսելու գործընթացը կարող է չօգնել։ Ինչպես պաշտպանվել «նենգ» արևից և գեղեցիկ արևայրուք ձեռք բերել՝ առանց առողջությունը վնասելու: Եվ ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, արևից այրվածքներ եք ստացել: Այս հարցերին անդրադառնանք հաջորդականությամբ:


Կանխարգելիչ միջոցներ

 Ոմանք ավելի զգայուն են արևային ճառագայթման հանդեպ, որովհետև մաշկի մելանին կոչվող պիգմենտի պակաս ունեն: Մեր օրգանիզմում արտադրվող այս նյութը մաշկին ու մազերին մուգ երանգ է հաղորդում: Մելանինն ունի նաև պաշտպանական գործառույթ. այն կանխում է ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ներգործությունը: Ուստի որքան շատ է մելանինի քանակը՝ այնքան մենք պաշտպանված ենք:

Եզրակացությունը շատ պարզ է՝ հենց սպիտակ մաշկ ունեցողները պետք է ավելի զգոն լինեն և արևային լոգանքների հարցում չափավորություն պահպանեն: Նույնը վերաբերում է նաև շիկահերներին ու կարմրահերներին, քանի որ մազերի գույնը նույնպես վկայում է պաշտպանական պիգմենտի պակասի մասին:

Ինչպե՞ս չափը չանցնել

Ընդհանրապես մաշկաբանները խորհուրդ չեն տալիս արևի ուղիղ ճառագայթների տակ 25-30 րոպեից ավելի գտնվել: Եթե դուք օգտագործել եք արևից պաշտպանող քսուք, թույլատրվում է արևի տակ մնալ 1-2 ժամ, բայց պետք չէ գերագնահատել կոսմետիկական միջոցները: Դրանց ներգործությունը մեծամասամբ պայմանավորված է ձեր մաշկի որակով՝ որքան սպիտակ է այն, այնքան քիչ կարող է դիմագրավել արևային գրոհին: Բացի դրանից՝ մի մոռացեք, որ սովորական քսուքները լողանալիս մաքրվում են, իսկ ջրադիմացկուններն էլ սրբվելիս են մաքրվում: Այնպես որ քսուքը պետք է օրական մի քանի անգամ թարմացնեք:

Եվս մեկ կանոն. այս հարցում ոչ մի դեպքում աչքերին մի վստահեք: Չէ՞ որ այրվածքների առաջին նշանները կարող են հայտնվել արևի տակ գտնվելուց 6-10 ժամ հետո, իսկ մինչ այդ դուք չեք էլ կռահի, որ այրվել եք:

Մարմնի ո՞ր մասն է ամենաարագն «այրվում»

Ուսերը և կուրծքը. դրանք արևի ներգործությանը ենթարկվում են մշտապես և ամենուրեք, և ոչ միայն լողափում գտնվելիս:

Ձեռքերի դաստակները. դրանց մասին պարզապես մոռանում ենք և արևից պաշտպանող քսուք չենք քսում, իսկ եթե նույնիսկ քսում էլ ենք, այն արագ մաքրվում է՝ մնալով սրբիչների, պայուսակների և այլ առարկաների վրա:

Քիթը. այն դեմքի ամենացցված մասն է, բացի դրանից՝ քթի մաշկը շատ նուրբ է:

Ոտնաթաթերի վերնամասը. դուք երբևէ դրանց քսուք քսե՞լ եք: Գրեթե ոչ ոք չի քսում, մինչդեռ այդ հատվածում մաշկն ի տարբերություն ներբանների՝ շատ բարակ է և զգայուն:

Առաջին օգնություն
Եթե հանկարծ գլխի եք ընկել, որ արդեն հատել եք սահմանը և արևահարվել եք, դեղերը կօգնեն նվազագույնի հասցնել հետևանքները: Խմեք սովորական ցավազրկողներ, որոնց մեջ կա ասպիրին կամ իբուպրոֆեն, դրանք խոչընդոտում են թունավոր նյութերի գոյացումը, որոնցից մաշկը կարմրում է և այտուցվում:

Եվ իհարկե՝ բացառեք արևի տակ կրկին մնալը: Նույնիսկ եթե նորից արևից պաշտպանող քսուք քսեք, այն կարող է միայն վնասել գրգռված մաշկը և վատացնել վիճակը:

Նախևառաջ պետք է մաշկը խոնավացնել: Խոնավացնող թեթև միջոցները քսեք փափուկ սպունգով կամ կտորով, որպեսզի ավելորդ անգամ մաշկը չվնասեք: Դեղատանը վաճառվում են նաև հատուկ հեղուկներ և լոսյոններ, որոնք շատ նուրբ են և չեն ցավեցնում, բացի դրանից՝ սառեցնող ներգործություն ունեն: Միայն թե դրանք չշփոթեք այրվածքների դեմ սովորական դեղամիջոցների՝ փրփուրների և քսուքների հետ: Դրանք նախատեսված են բարձր ջերմաստիճանի ներգործությունից և ոչ թե արևի ճառագայթներից առաջացած այրվածքների համար: Եթե դեղատուն գնալու ժամանակ և հնարավորություն չունեք՝ օգտագործեք ձեռքի տակ եղած ցանկացած խոնավեցնող միջոց: Հարմար են դեմքի և ձեռքերի քսուքները: Հատկապես հարմար են աչքերի շրջակա մաշկի խնամքի միջոցները, քանի որ դրանք նախատեսված են շատ նուրբ մաշկի համար: Իսկ ամենաարդյունավետը հալվեի, երիցուկի, վաղենակի և վիտամին E-ի պարունակությամբ քսուքներն են, որովհետև այդ բաղադրիչները նպաստում են, որպեսզի մաշկը ներծծի և երկար պահպանի խոնավությունը: Ցավն ու ջերմությունը կօգնի իջեցնել նաև սովորական սառը ջուրը: Արևահարության ախտանիշներն առաջանում եմ արյան ներհոսքի հետևանքով, որն էլ իր հերթին պայմանավորված է բորբոքման առկայությամբ: Հետևաբար սառը ջուրը կնեղացնի անոթները և մի քիչ կթեթևացնի արևահարվածի վիճակը: Միայն թե մի շտապեք ցնցուղի տակ մտնել՝ ջրի շիթերը նոր վնասվածքներ և ցավ կպատճառեն:

Հետևանքների վերացում

Արևահարությունից 12-14 ժամ անց ցավն ու այրոցը հասնում են գագաթնակետին և կարող են օրերով շարունակվել: Բայց ամենացավալին այն է, որ այդ փուլում արդեն հնարավոր չէ ցավից ամբողջովին ազատվելը: Շարունակեք քսուք օգտագործել ու սառը լոգանքներ ընդունել, նաև պատրաստվեք հաջորդ անխուսափելի անախորժությանը՝ թեփոտմանը, որն անհնար է կանխել: Թեփերը հենց մաշկի այն մահացած բջիջներն են, որոնք ենթակա չեն վերականգնման, այդ պատճառով էլ դրանք ոչ միայն կարելի է, այլև պետք է հեռացնել: Միայն թե զգույշ եղեք՝սպիտակ թեփերի պլոկվելուց հետո մակերեսին կհայտնվեն ավելի նուրբ ենթամաշկային շերտեր, որոնց հատուկ խնամք ու խոնավացում է պետք: Եվ իհարկե՝ դրանք արդեն չի կարելի արևի ևս մեկ ներգործության ենթարկել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ
Ամենադիտված