Կարմիր խաչը սպասում է
Մերձավոր Արևելք
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը սպասում է, թե ե՞րբ պիտի դադարեն ռմբակոծությունները Հոմսում՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է France 24-ը։
Հինգշաբթի՝ հունիսի 21-ին, սիրիական բանակը ռմբակոծել է Հոմսի կենտրոնական հատվածը: Ռեժիմի հավատարիմ ուժերի հետ համաձայնեցնելուց հետո Կարմիր խաչի ներկայացուցիչները կարողացել են օգնություն ցուցաբերել Սիրիայի մեծությամբ երրորդ քաղաքի բնակիչներին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և իր հետ համագործակցող սիրիական Կարմիր խաչի կազմակերպությունը սպասում են, թե ե՞րբ իրենց թույլ կտան ազատ և անվտանգ մուտք գործել առավել տուժած թաղամասերը:
Տասնյակ օրեր տևած հակամարտության հետևանքով շրջափակման է ենթարկվել Հոմսի հնագույն թաղամասը, և շատ քաղաքացիներ չեն կարողացել լքել քաղաքը:
Րաբաբ ալ Րիֆային՝ Դամասկոսի Կարմիր խաչի խոսնակը, հայտնել է, որ Կարմիր խաչի մի փոքրիկ դիվիզիա Սիրիայի մայրաքաղաքից ռազմական գործողությունների կենտրոն է մեկնել, որտեղ իրենց են միացել նաև տեղական Կարմիր խաչի բազմաթիվ կամավորներ:
Նշենք, որ Հոմսը Սիրիայի կենտրոնական քաղաքներից է, որն ունի 650.000 բնակիչ: Այն 2011 թվականից ի վեր դարձել է նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ պայքարողների հիմնական կենտրոնը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)