«Հարսնաքարի» գործով 5 ձերբակալվածները ձեռնաշղթաներով տեղափոխվեցին ՔԳՎ (լուսանկարներ)
Հասարակություն
Այսօր՝ հունիսի 21-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն տեղափոխեցին հինգ երիտասարդների: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդները ՔԳՎ տեղափոխվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից:
Գ. Շամշյանը հայտնում է, որ այդ երիտասարդները ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ են և կասկածվում են նշված համալիրում 4 օր առաջ խուլիգանություն կատարելու և առանձնակի դաժանությամբ ծեծ իրականացնելու մեջ: Նշված անձանց արագ հակազդման բաժնի աշխատակիցները տեղափոխում էին ձեռնաշղթաներով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ բացի վերը նշված 5 հոգին կա ևս 2-3 ձերբակալված, և նրանց թիվը կարող է մեծանալ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր ճանաչում է լինելու նշված անձանց և նրանց կողմից ծեծի ենթարկված ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակիցների միջև:
Շամշյանը հայտնում է, որ հնարավոր է այսօր նշված անձանց արդեն առաջադրվի մեղադրանք, որից հետո քննչական մարմինը միջնորդությամբ կդիմի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
{gallery}harsnaqar{/gallery}


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)