Ակցիա՝ «Հարսնաքարի» միջադեպի կապակցությամբ
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խումբը հանդես է եկել հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը ամբողջությամբ.
«Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» խմբի նախաձեռնողներն այսօր կայացած հանդիպման ժամանակ որոշում են կայացրել վաղը ժ. 13:00 Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության շենքի մոտ՝ Նալբանդյանի արձանի հարևանությամբ ակցիա կազմակերպել՝ պահանջելով վերոնյշալ ռեստորանում վերջերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Facebook սոցցանցի վերոնշյալ խումբն այս պահի դրությամբ ունի 1716 անդամ:
Նախաձեռնող խումբ»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը