Բուժաշխատողները շարունակում են խնջույքները՝ «Հարսնաքար»-ում
Հասարակություն
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ այս պահին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ընթանում է Կոտայքի մարզում գտնվող որոշ բուժհաստատությունների անձնակազմերի համատեղ խնջույքը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ բուժաշխատողներ հրաժարվել են մասնակցել խնջույքին՝ օրեր առաջ նույն ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու պատճառով։
Հիշեցնենք, որ «Հարսնաքար»-ի միջադեպի առնչությամբ Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիան նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ են արել բոլոր բժիշկներին, մասնագիտական ասոցիացիաներին, կազմակերպություններին և քաղաքացիներին միահամուռ կերպով իրենց բողոքի ձայնը բարձրացնել կատարվածի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը