Ազգի կեղտոտ արյունն ա թափվում, դրա մեջ ա հմայքը. Վահրամ Սահակյան
Հասարակություն
Վահրամ Սահակյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է Լուրեր.com–ին տված հարցազրույցին և նշել, որ կիսաքուն է եղել և ճիշտ չի հասկացել հարցը՝ դրանում մեղադրելով նույնիսկ «հարցը կազմողներին». «Լուրեր.ամ-ը ինձ կիսաքուն ու հիվանդ վիճակում ասած, որ ԱԱԾ-էն մի քանի երիտասարդի է ծեծել, անպարեշտ վարքի ու սպորտային շորերով ռեստորան մտնելու համար։ ԵՍ էլ ասացի՝ լավ է։ Հիմա իմանում եմ, որ այլ կերպ է եղել ամեն ինչ եւ ներողություն եմ խնդրում, թեեւ մեղավորն իրենք են, հարցը կազմողները։ Ես լավ չեմ տեսնում, օրերս տեսանյութ կսարքենք»։
Հիշեցնենք, որ Վահրամ Սահակյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ «Հարսնաքարի» միջադեպից։ Երբ լրագրողը նրան տեղեկացրել էր, որ միջադեպը ծագել է սպորտային համազգեստով ռեստորանային համալիր մուտք գործելու փորձից, պարոն Սահակյանը հայտարարել էր.
«Ես կարծում եմ, որ սպորտային համազգեստով ռեստորան գնալու համար արժի ծեծել, որ այս ազգը, որտեղ էլ լինի՝ Փարիզում լինի, Լոս Անջելեսում լինի՝ իմանա։ Ես իրանց այնքան կծեծեի, այնքան կթաղեի, որ մինչև կյանքների վերջը չէին մոռանա»։
Նշենք, որ խոսքը հունիսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուրոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին և նրա գործընկերներին դաժան ծեծի ենթարկելու մասին էր։
Լուրեր.com–ին տված հարցազրույցի վերաբերյալ վերոհիշյալ պարզաբանումը գրելուց հետո՝ 4 ժամ անց, կրկին անհասկանալի դրդապատճառներով, Վահրամ Սահակյանը կատարել է հետևյալ գրառումը.
«ՀԱՐԳԵԼԻ ԱԶՆԻՎ ՀԱՅԵՐ.
Ասենք ինչ-որ մեկն ինչ-որ ՆՄՆԱՆ մեկը՝ ՆՄԱՆ մեկին ծեծել ա, սպանել՝ մի՞թե դա վատ է…
ԱԶԳԻ ԿԵՂՏՈՏ ԱՐՅՈՒՆՆ Ա ԹԱՓՎՈՒՄ, ԴՐԱ ՄԵՋ Ա ՀՄԱՅՔԸ…»։
Մեկնաբանությունները թողնում ենք մեր հարգելի ընթերցողներին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը