«Ժողովուրդ». «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը շարունակում է կամավորականների հավաքագրումը
Հայկական Մամուլ
«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գլխավորությամբ շարունակում է հունիսի 11-ի հայտարարությամբ սկսված կամավորականների հավաքագրումը:
Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք երիտասարդներին 3 ամսով վկայական են տալիս, որոնք փորձաշրջանն անցնելուց հետո պատրաստ կլինեն գնալ առաջին գիծ:
Թերթը հիշեցնում է, որ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը Սեյրան Օհանյանին բաց նամակ էր գրել` խնդրելով ՀՀ սահմանային գոտիներում հատկացնել տեղաբաշխման համապատասխան տարածքներ և այդ տարածքներում տեղաբաշխված ստորաբաժանումների հետ ներդաշնակ համագործակցության համար տալ անհրաժեշտ հրահանգներ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ