Թուրքիայի զինվորականները մեկ օրում 178 «ահաբեկչի» են վնասազերծել Սիրիայում
ԹուրքիաԹուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրինի տարածաշրջանում «Ձիթենու ճյուղ» գործողության սկզբից «2 հազ. 612 ահաբեկիչների վնասազերծման» մասին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում մարտի 4-ին գրել է ռազմական գերատեսչությունը։
Մարտի 3-ին հաղորդվել է 2 հազ. 434 «ոչնչացված ահաբեկիչների» մասին։ Այսպիսով՝ գլխավոր շտաբի տվյալներով՝ մեկ օրում թուրք զինվորականները վնասազերծել են 178 «ահաբեկիչների»։
«Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում վնասազերծված ահաբեկիչների թվաքանակը կազմել է 2 հազ. 612»,- նշել է գլխավոր շտաբը։ Խոսքը «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈՒ), Քրդստանի Աշխատավորական կուսակցության, «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄ) մարտիկների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մասին է։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է Աֆրինում ԺԻՈՒ-ի (մտնում է «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիայի կազմի մեջ) և ԺՄ-ի ջոկատների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության սկսզբի մասին։ Աֆրինում բնակվում է շուրջ 1.5 մլն քրդեր և Սիրիայի այլ շրջաններից փախստականներ»


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)