«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ական գյուղապետերին իր մոտ է կանչել Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը
Հայկական Մամուլ
«Չի» աղբյուրների փոխանցմամբ, օրերս Արմավիրի մարզի «սվոյ» ՀՀԿ-ական գյուղապետերին իր մոտ է կանչել Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ու կոնկրետ հանձնարարականներ տվել: Վերջինս իր ձեռքի տակ «մեծացած» գյուղապետներին ասել է, որ օր առաջ նրանք պետք է սկսեն աշխատել ինչպես առաջիկա ՏԻՄ ընտրությունների, այնպես էլ նախագահական ձայների համար՝ նկատելով, որ դա իր պատվի հարցն է: Շմայսը նաև հավելել է, որ իրենց ավելորդ խոսակցություններ ու «մուննաթներ» պետք չեն, որովհետև հրաման կա, որ բոլոր աշխատանքներր պետք է հանգիստ ձևով կազմակերպվեն: Պատգամավորը հատուկ տոնով նաև ընդգծել է, որ իրեն ցանկացած հարցով կարող են դիմել, միայն թե՝ «առանց համը հանլու»: Իսկ այն գյուղապետները, ովքեր կարդարացնեն Շմայսի հույսերը, ըստ պատգամավորի տված խոստումների, լուրջ խրախուսումների կարժանանան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ