«Հայկական Ժամանակ». Արտաշես Գեղամյանն ընդունել է, որ ՀՀ-ն ավազակապետություն է
Հայկական Մամուլ
«Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, որն այս գումարման խորհրդարանում պատգամավոր դարձավ ՀՀԿ ցուցակով և գլխավորելու է ԱԺ ԵԱՀԿ պատվիրակությունը, այս կարգավիճակով իր առաջին այցը կատարելու է Մոնակո:
Այս մասին թերթի թղթակցին հայտնել են ԱԺ իրազեկ աղբյուրները: Սույն այցելությունը խորհրդանշական է նրանով, որ Գեղամյանը ժամանակին անխնա քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին, պարբերաբար հարցադրումներ էր անում մոնակոներում ու մոնտեկառլոներում Սերժ Սարգսյանի տանուլ տված գումարների մասին: Հիմա, երբ հայտնի է դարձել ԱՄ նախագահի առաջիկա այցի մասին, ԱԺ-ում բոլորը կատակում են, թե գնում է մոտիկից ծանոթանալու այդ վայրերին: Ի դեպ, երեկ ԱԺ իր ելույթում Գեղամյանը, պատասխանելով ՀԱԿ-ին, ասել է. «Ավազակապետության մասին, դրա հիմքերը դրվել են 90-ականներին»: Այսպիսով, նա ընդունել է, որ ՀՀ-ն ավազակապետություն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ