«Չորրրոդ Ինքնիշխանություն». ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից
Հայկական Մամուլ
«Չի» տեղեկությունների համաձայն՝ սպորտի և երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից՝ պաշտոնի առաջխաղացում չունենալու համար: Եվ դա է հիմնական պատճառը, որ վերջին ժամանակներս Քարամյանը կուսակցության հավաքներին ու միջոցառումներին աշխատում է քիչ երևալ: Բացի դրանից, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, ըստ պտտվող լուրերի, ետ է գցում կուսակցության ներքին էշելոնում հերթագրվածների գործերը, որոնք Քարամյանի միջամտության շնորհիվ պետք է ապառիկ հիմունքներով ու ցածր տոկոսադրույքներով բնակարաններ ձեռք բերեին Ավան վարչական շրջանում կառուցվող բնակելի շենքում: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվում էր «Մատչելի բնակարաններ՝ երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որի «իրականացումը» ապահովում էր հենց Արսեն Քարամյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ