Բժիշկները բաժանել են սիամական երկվորյակներին
Աշխարհ
Հնդիկ բժիշկները աներևակայելի գիտական հրաշք են կատարել: Նրանց հաջողվել է բարեհաջող կերպով բաժանել սիամական երկորյակներին: 34 բժիշկներից կազմված խումբը 12 ժամ վիրահատել է Ստուտի և Արադան քույրերին' մեկ սրտից նրանց համար պատրաստելով երկուսը: Փորձագետների խոսքերով՝ կար մեծ հավանականություն, որ վիրահատության ընթացքում երեխաները կարող էին մահանալ: Բայց փոքրիկներն ապրեցին:
Վիրահատությունն իրականացվել է Հնդկաստանի Մադյա-Պրադեշ նահանգի Բեթուլ շրջանում ջտնվող Mission հիվանդանոցում: Երեխաները 1 տարեկան են: Վիրաբույժները վիրահատությունը սկսել են առավոտյան 11-ին և ավարտել կեսգիշերին մոտ: Այժմ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Երկվորյակների մայրը՝ Մայա Յանդավը, երեխաներին ծննդաբերել էր 2011թ-ի մայիսի 11-ին։ Սիամական երկվորյակների վիրահատության համար ամուսինները գումար չեն ունեցել, այդ իսկ պատճառով որոշել են երեխաներին հանձնել Mission հիվանդանոցին «փորձերի համար»։ Լյարդի փոխպատվաստման մասնագետը լրագրողներին պատմել է, որ վիրահատությունը շատ բարդ է եղել և բժիշկները պատրաստ են եղել երեխաների մահվանը։
Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է բարեհաջող բաժանել երեխաների սիրտն ու լյարդը։ Հենց այս կարևոր օրգաններն էին երկվորյակների մոտ համընկնում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ