Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի առողջական վիճակը կայուն ծանր է
Հասարակություն
Մարկ Սաղաթելյանի ու Գրիգոր Նազարյանի առողջական վիճակը կայուն ծանր է, գիտակից են։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասացին թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Նալբանդյան փողոցում՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի դիմաց, իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները: Վթարից հետո ֆոլքսվագենը բախվել էր էլեկտրասյանը: 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց։ Վիրավորներից մեկը 41-ամյա Մարկ Սաղաթելյանն է, իսկ մյուսը՝ 41-ամյա Գրիգոր Նազարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը