Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել Իրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասին Մինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» Արծվաշենը COP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարը ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը Թարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվի Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում 

Արդյոք Արցախում ընդդիմություն կա՞. մեկնաբանում են փորձագետները

Արցախ

Վիտալի Բալասանյանին սպասվում է մեծ աշխատանք ընդդիմադիր դաշտը վերակենդանացնելու, ուժ ստեղծելու և պայքար ծավալելու համար: Լուրեր.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը: Նա մատնանշեց Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2011 թվականի զեկույցը, որում Արցախն ընդգրկված է «ոչ ազատ» պետությունների խմբում:

«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2010 թ. Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում ընդդիմությունը հնարավորություն չի ստացել ներկայացված լինելու օրենսդիր մարմնում և ընտրությունների արդյունքում ընդդիմությունը դադարել է գոյություն ունենալ որպես ուժ»,- նշեց Գրիգորյանը:

Մեր հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում ընդդիմությունն արդեն ձևավորված է, Գրիգորյանը պատասխանեց, որ դեռ վաղ է խոսել ընդդիմության ձևավորման մասին:

«Մեծ աշխատանքներ կան անելու, սակայն կարևոր է նշել, որ մարդկանց խումբ է ձևավորվել, ովքեր իշխանության գալու հավակնություններ են ներկայացրել, և դա արդեն դրական տեղաշարժ է»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ կարելի է խոսել ընդդիմության ձևավորված լինելու փաստի մասին այն դեպքում, եթե այդ խումբը հասարակության մեջ եղած բողոքը վեր հանի ու քաղաքական օրակարգ բերի:

Հարցին, թե նախագահի չորս թեկնածուներից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ո՞րի մոտեցումն է ավելի ճիշտ համարում, Գրիգորյանը պատասխանեց, որ Վիտալի Բալասանյանի դիրքորոշումը շատ կարևոր է Արցախի անվտանգության հետագա զարգացման համար:

«Նա հանդես է եկել Արցախի ներկայիս տարածքների պահպանման, վերաբնակեցման ու զարգացման թեզով: Սա մեծ փոփոխություն է Արցախում, քանի որ մինչ այժմ մենք լսում ենք տարածքներ հետ տալու մասին, և որևէ քաղաքական ուժ դեռ նման թեզ պաշտպանելու հայտարարությամբ հանդես չի եկել»,- ընդգծեց Գրիգորյանը:

Լուրեր.com-ի հարցին, թե արդյոք առաջիկա ընտրությունները որևէ բան կփոխե՞ն հակամարտության լուծման գործընթացում, Գրիգորյանն ասաց, որ եթե ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չլինի, ապա բանակցային գործընթացում ևս փոփոխություններ չեն լինի ու ամեն ինչ կմնա նույնը:

«Եթե այլ թեկնածու հաղթանակ տանի, ապա մեծ փոփոխություններ հնարավոր են, նույնիսկ մինչև բանակցային գործընթացում Արցախի ընդգրկում»,- եզրափակեց Գրիգորյանը:

Քաղաքագետ Նարեկ Գալստյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախում քաղաքական դաշտը շատ ավելի կազմակերպված է, քան Հայաստանում:

«Չէի փորձի կանխատեսումներ կամ գնահատականներ տալ, բայց ամեն դեպքում Արցախում նույնպես քաղաքական ինստիտուտները որոշակի զարգացման փուլ են անցնում»,- ասաց նա՝ հավելելով, որ այնտեղ պետական, քաղաքական ինստիտուտներն ու ընդհանրապես քաղաքական դաշտը շատ ավելի կազմակերպված է, քան Հայաստանում:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում նախատեսված են հուլիսի 19-ին: Հիմնական համարվող երկու թեկնածուներից՝ Բակո Սահակյանից եւ Վիտալի Բալասանյանից բացի ԿԸՀ-ն գրանցել է նաեւ գիտաշխատող Արկադի Սողոմոնյանի եւ թոշակառու Վալերի Խաչատրյանի թեկնածությունները:

Արա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուԱմիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրելԻրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցով չհամաձայնեցված անցման հետևանքների մասինՄինչև 2031թ-ը կլինի՞ խաղաղության պայմանագիր․ ինչպես է Փաշինյանը «տեղաշարժելու» ԱրծվաշենըCOP17-ի Կապույտ գոտում բացվել է Հայաստանի ազգային տաղավարըՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըՀայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»
Ամենադիտված