Երգչուհի Բեյոնսեն ստիպել է Ամերիկային հուզվել
Աշխարհ
Երգչուհի Բեյոնսեն ստիպել է Ամերիկային հուզվել ոչ թե հերթական լիրիկական կատարմամբ, այլ բաց նամակով, որ հասցեագրված է իր կույր երկրպագուին:
Վերջին շրջանում Բեյոնսեն առհասարակ շատ է մոտեցել երկրպագուների բանակին: Նախ, նա Twitter-ում հրապարակում էր իր անձնական բնույթի նկարները, այժմ էլ պարզապես նամակ է հղում երկրպագուներից մեկին՝ 18-ամյա Թիմի Կելիին, ով ի ծնե կույր է: Նամակից հասկանալի է դառնում, որ Թիմին ու Բեյոնսեն ծանոթացել են «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության ժամանակ, երբ Թիմին եղել է ընդամենը 13 տարեկան: Այժմ նա ավարտել է դպրոցը, ընդունվել քոլեջ, ինչի առիթով էլ աստղը նրան սրտանց շնորհավորել է.
«Մենք ծանոթացանք 2007-ին: Այդ ժամանակ նա 13 տարեկան էր ու կարողացավ հիացնել ինձ իր ձայնով, սիրով երաժշտության նկատմամբ և ապրելու տենչով: Հիմա նա ավարտել է դպրոցն ու ընդունվել քոլեջ: Ես հպարտանում եմ նրանով: Թիմին կույր է ծնվել, մանկական կաթվածով է տառապում, բայց դա չի կանգնեցնում նրան: Թիմին ապացուցեց բոլորին, որ ամեն բան հնարավոր է, եթե հավատում ես ու շատ ջանք թափում: Հայրենի Ֆիլադելֆիայում Թիմին Eagle ակումբի թալիսմանն է: Ամեն անգամ, երբ նա երգում է ակումբի հիմնը խաղից առաջ, թիմը հաղթում է: Նրա կամքն ու համարձակությունը ներշնչանքի աղբյուր են: Շնորհավորում եմ, Թիմի… Սիրով, Բեյոնսե»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ