Կրիտիկական իրավիճակի դեպքում Բաշար Ասադի կողմնակիցները հնարավոր է՝ անցնեն ընդդիմության կողմը. The Daily Telegraph
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները քննարկում են երկրից փախչելու կամ ընդդիմության կողմն անցնելու հնարավոր տարբերակները, եթե ակնհայտ դառնա, որ գործող ռեժիմը դատապարտված է կործանման, գրում է The Daily Telegraph՝ հղում անելով ԱՄՆ–ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։
«Մենք հետևում ենք, թե ինչպես են Ասադի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները ծրագրում հեռանալ», – բրիտանական թերթին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանցկացել է անանուն մնալ։
Թերթը գրում է, որ Բաշար Ասադի մերձավորները իրենց բանկային հաշիվները տեղափոխում են լիբանանյան և չինական բանկեր, ինչպես նաև բանակցություններ են վարում Սիրիայի ընդդիմության ապստամբական խմբավորումների և Արևմտյան կառավարությունների հետ։
Նշենք, որ Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերը վերածվել է քաղաքացիների և կառավարական ուժերի միջև ռազմական բախումների, որը քաղաքացիական պատերազմ սկսելու վտանգ է ներկայացնում։ Ըստ միջազգային փորձագիտական խմբերի, Բաշար Ասադի կառավարությանը շատ քիչ ժամանակ է մնացել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)