Թուրքիան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան որոշել է ամբողջությամբ վերականգնել Ֆրանսիայի հետ մասնակի խզված հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունների խզումն առաջ էր եկել անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Ֆրանսիայում վավերացվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ավելի ուշ հակասահմանադրական համարեց օրինագիծը, սակայն Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը և այլ պաշտոնատար անձինք խոստացել են ներկայացնել նոր օրինագիծ, որը կբացառի Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը։
Դավութօղլուն հայտնել է, որ հարաբերությունները վերականգնելու որոշումը կայացրել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բրազիլիայում Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպելուց հետո։
Էրդողանը Օլանդին Թուրքիա է հրավիրել՝ ասելով, թե վերջին քսան տարվա ընթացքում Ֆրանիայի ոչ մի նախագահ պաշտոնապես Անկարա չի այցելել։
Դավութօղլուն պատրաստվում է հուլիսի 5-ին այցելել Փարիզ երկկողմ հարաբերությունները բարելավելու նպատակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)