Պատկերասրահից գողացել են Դալիի կտավը
Գիտություն և Մշակույթ
New York City Art Gallery-ի պատկերասրահից գողացվել է Սալվադոր Դալիի «Cartel de Don Juan Tenorio» կտավը։
Ինչպես հաղորդում է Life News-ը՝ գողության մասին ոստիկանությանը հայտնել է պատկերասրահի տնօրեն Ադամ Լինդեմանը։
1949թ-ին նկարված կտավի բնօրինակը դուրս էր բերվել սրահի երրորդ հարկից օրվա ծանրաբեռնված ժամին, թիկնապահի ներկայությամբ։ Երիտասարդը մոտեցել է նկարին և թույլտվություն խնդրել լուսանկարել։ Թիկնապահը արգելել է և ստիպված է եղել անմիջապես մոտենալ մյուս այցելուին։ Գողը, օգտագործելով ստեղծված պահը, կտավը դրել է առևտրի համար նախատեսված պայուսակում և անհետացել։
Ըստ Ադամ Լինդեմանի՝ կտավի արժեքը 150 հազար դոլար է։ Պատկերասրահի բոլոր սրահներում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են երիտասարդին հենց գողության պահին։ Այժմ ոստիկանությունն իրականացնում է գողի որոնմանն ուղղված աշխատանքներ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում