Moody's-ը իջեցրել է աշխարհի 15 խոշոր բանկերի վարկանիշը
Աշխարհ
Moody's վարկանիշային գործակալությունը իջեցրել է աշխարհի 15 խոշոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` բրիտանական Royal Bank of Scotland, Barclays և HSBC բանկերի վարկանիշերը, հաղորդում է BBC–ն։
Ամերիկյան Bank of America, Citigroup, Goldman Sachs և JP Morgan ֆինանսական կառույցների վարկանիշը նույնպես իջեցվել է։ Հեղինակավոր վարկանիշային գործակալությունը նվազեցրել է նաև Credit Suisse, UBS, BNP Paribas, Credit Agricole, Societe Generale, Deutsche Bank, Royal Bank of Canada և Morgan Stanley բանկերի վարկանիշը։
Moody's–ը բանկերի վարկանիշը իջեցնելու պայման է համարել համապատասխան երկրի կառավարության կողմից բանկին համարժեք ֆինանսական աջակցություն չտրամադրելու փաստը։ Գործակալությունը նաև նշել է, որ դեռևս մի շարք հեղինակավոր բանկերի վարկանիշերի իջեցումը վերանայման փուլում է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ