Մեկնարկեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակցիան
Հասարակություն
Քիչ առաջ Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում գտնվող Ոստիկանության շենքի մոտ՝ Նալբանդյանի արձանի հարևանությամբ, սկսվեց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության կազմակերպած ակցիան: Մասնակիցները պահանջում են «Հարսնաքար» ռեստորանում վերջերս տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը քննել օրենքի և իրավունքի շրջանակներում ու պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:
Մասնակիցների ձեռքին կան «Ո՛չ ամենաթողությանը», «Ո՛չ օլիգարխիկ բարքերին», «Հանցավոր բարքեր հանցավոր ռեժիմում», «Ոճիր և պատիժ», «Այլլևս ոչ մի զոհ հանցավոր ռեժիմին» բովանդակությամբ պաստառներ:
Այժմ մասնակիցները շարժվում են դեպի Ոստիկանության շենք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը