Ի՞նչ է եղել Ցեղասպանության զոհերի ունեցվածքի վաճառքից գոյացած գումարը
Թուրքիա
Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար, իր հակահայկական դիրքորոշումներով ու հայտարարություններով հայտնի Քեմալ Չիչեքը հերթական վարկածն է առաջ քաշել։
Նա հայտարարել է, որ տեղահանության ժամանակ հայերի ունեցվածքի վաճառքից ստացված 5 մլն օսմանյան ոսկին Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմից հետո որպես փոխհատուցում վճարել է հաղթող պետություններին։ Հաշվարկների համաձայն՝ այդ գումարն այժմ հավասար է 1.3 միլիարդ ֆունտ ստերլինգի։
Կարելի է ենթադրել, որ այս հայտարարությամբ թուրք պատմաբանը, ով ամեն ինչ անում է Հայոց ցեղասպանության ժխտման համար, պարզապես փորձում է Թուրքիային ազատել Ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում տրամադրելու պարտավորությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)