ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի նախագահին
Իրան
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, հաղորդում է ՄԱԿ–ի մամլո ծառայությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Կայուն զարգացման համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայում անկարգությունները, հաղորդում է RBC–ն։
Բան կի Մունը հայտարարել է, որ Իրանը պետք է դառնա Սիրիայի հարցով կոնտակտային խմբի անդամ։
Նախկինում նման կարծիք արտահայտել է Սիրիայի հարցով ԱՊԼ–ի և ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը, ով նույնպես հայտարարել էր, որ «Իրանի մասնակցությունը կարող է կարևոր ներդրում ունենալ սիրիական խնդրի կարգավորման գործում»:
Ըստ Անանի մամլո քարտուղար Ահմադ Ֆազիի, Սիրիայի հարցով ՄԱԿ–ում միջազգային քննարկում կանցկացվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru