Ու՞ր է 31 մլն ԱՄՆ դոլարը
Տնտեսություն
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին և Զանգվածային լրատվական միջոցներին հաղորդագրություն է տարածել։
Նա որոշակի ուսումնասիրություններ է իրականացրել՝ «Նաիրիտ» գործարանի հետ կապված 31 միլիոն ԱՄՆ դոլարի կորստի մասին։ Այդ ուսումնասիրությունն իր մեջ ներառում է բազմաթիվ արժեքավոր կետեր. այն իրականացնելու համար Առաքելյանն օգտվել է 40 աղբյուրից։
Այդ հաղորդագրության եզրակացության մեջ, մասնավորապես, գրված է, որ «2006-2011 թթ. ընկած ժամանակահատվածում մի խումբ մարդկանց կողմից իրականացվեց կանխամտածված «անգրագետ» ղեկավարում, կանխամտածված վնասարարում, որի արդյունքում կուտակվեցին 100 միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, եղան հրդեհներ ու պայթյուններ, եղան զոհեր»։
Այսօր 31 ԱՄՆ դոլարի ճակատագիրն անհայտ է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում