Թուրքական օդուժը Աֆրինում հիվանդանոց է ռմբակոծել. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիա
Թուրքիայի ռազմաօդային ուժերը սիրիական Աֆրինում հարվածներ են հասցրել հիվանդանոցի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, ավիահարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:
Հիվանդանոցի աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ հիվանդանոցն ավիահարվածների հետևանքով նյութական լուրջ վնասներ է կրել:
Աղբյուրը նշել է, որ թուրքական օդուժի հարվածների հետևանքները խոչընդոտում են հիվանդանոցի աշխատակիցներին օգնություն ցուցաբերել վիրավոր խաղաղ բնակիչներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)