Հոմսի խաղաղ բնակչության տարհանումը ձախողվել է
Մերձավոր Արևելք
Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնք մտադիր են Սիրիայի Հոմս քաղաքի խաղաղ բնակչությանը տարհանել քաղաքից, չեն կարողացել իրագործել իրենց առաքելությունը ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է Reuters–ը։
Ըստ Կարմիր խաչի ներկայացուցիչների, հինգշաբթի առավոտյան իրենց հաջողվել է համաձայնության հասնել կառավարական ուժերի և ապստամբների հետ բանակցությունների արդյունքում, ըստ որի ժամանակավորապես պետք է դադարեցվեր Հոմսի կենտրոնական փողոցներում ռմբակոծությունը տեղի խաղաղ բնակչությանը և վիրավորներին տարհանելու նպատակով։ Անտեսելով այդ ամենը՝ կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Հոմս, սակայն հայտնվել են կրակահերթի տակ, ինչի պատճառով հրաժարվել են շարունակել մարդասիրական առաքելությունը։
Ըստ Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության, հունիսի 21–ի դրությամբ հրադադարի ռեժիմի մասին համաձայնգրի հաստատումից հետո (2012–ի ապրիլի 12) զոհերի թիվը ռեկորդային թվերի է հասել։ Ըստ իրավապաշտպանների, հինգշաբթի օրը Սիրիայում բախումների պատճառով զոհվել է կառավարական զորքերի առնվազն 54 զինվոր, 10 ապստամբ և 104 խաղաղ բնակիչ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)