Մուամար Քադաֆիի կրտսեր որդին ողջ է
Աշխարհ
Լիբիայի ժամանակավոր կառավարության Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կրտսեր որդի Համիս Քադաֆին ողջ է։ Նա այս մասին հայտնել է նախկին առաջնորդի մեկ այլ որդու՝ մի քանի օր առաջ ձերբակալված Սեյֆ ալ Իսլամի մասին տեղեկություններ հաղորդելիս։
Ըստ Պաշտպանության դեպարտամենտի՝ Համիս Քադաֆին գտնվում է Տրիպոլիից դեպի հարավ–արևելք 90 կմ հեռավորության վրա և շուտով կձերբակալվի լիբիական ուժերի կողմից։ Ապստամբները բազմիցս հայտարարել են Համիսի մահվան մասին, ով գլխավորել է Լիբիայի տարբեր շրջաններում Ջամահիրիայի զորքերը։ Պարզ է, որ Համիսի մահվան մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Հաղորդում է «ИТАР-ТАСС» լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ