Հրաչյա Ռոստոմյանը ԲՀԿ-ի վերաբերյալ մեկնաբանություններ չի անում (տեսանյութ)
Քաղաքական
Սպորտի և երիտասարդության նորանշանակ նախարար, նախկին ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանն այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ ԱԺ-ում ԲՀԿ-ի կողմից իրականացվող գործունեությանը և ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածքին։ «Դա իրենցից հարցրեք, դա իմ խնդիրը չի», - նշեց Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ Հրաչյա Ռոստոմյանը, նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը, հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ նշանակվելով սպորտի նախարար՝ նա ժամանակավորապես դադարեցնում է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ռոստոմյանն իր հայտարարության մեջ նշել էր նաև, որ այդ նշանակումը զուտ մարզական է և որևէ կապ չունի կուսակցության հետ:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն