Երեխաներն ուզում են ունենալ «Երեխաների Օմբուդսմեն»
Հասարակություն
Այսպիսի առաջարկ են արել դպրոցականները Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի և Վորլդ Վիժնի կողմիցհունիսի 7-ին Գավառում համատեղ կազմակերպած հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, իրավասություններն ու լիազորությունները: Հատուկ շեշտադրումներով անդրադարձ եղավ երեխաների իրավունքներին և ազատությունների պաշտպանության մեխանիզմներին:
Դպրոցականներին ամենշատը ուրախացրել էր այն փաստը, որ Պաշտպանին կարող են դիմել յուրաքանչյուր ոք` առանց տարիքային սահմանափակման: Երեխաներին հուզող հարցերին թվում էին կրթությունից դուրս մնացած հասակակիցների խնդիրը և թե ինչպիսի իրավական լուծումներ կարող է առաջարկել Պաշտպանը խնդրի լուծման հարցում:
Իսկ ինչ վերաբերվում է Երեխաների օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման առաջարկին, Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակից Հայկ Խաչատրյանը երեխաներին առաջարկեց միասին քննարկումներ կազմակերպել ինստիտուտի ստեղծման և կազմավորման թեմայով, իսկ քննարկման արդյունքները փոխանցել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը