«Vilnius Brass» փողային գործիքների կվինտետը՝ Երևանում
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Լիտվայի Հանրապետության օրվա կապակցությամբ` Երևանում անցկացնում են «Vilnius Brass և ընկերներ» համերգային նախագիծը, որի շրջանակներում ս. թ. հունիսի 29-ին Ազատության հրապարակում և 30-ին ժամը 20:00-ին Հաղթանակի զբոսայգում տեղի կունենա Հայաստանի երաժիշտների և «Vilnius Brass» փողային գործիքների կվինտետի համատեղ համերգը:
«Vilnius Brass» կվինտետի անդամների` Իգոր Կրամարևի, Լաուրինաս Լապեի, Զիգմանտաս Աուգայտիսի, Մարյուս Բալչիտիսի, Սերգիյուս Կիրսենկայի համատեղ գործունեությունը սկիզբ է առել դեռևս Լիտվայի երաժշտական ակադեմիայում ուսանելու տարիներին և շարունակվում է մինչ օրս: «Vilnius Brass» կվինտետը բազմաթիվ համերգներով հանդես է եկել Սկանդինավյան երկրներում, մասնակցելով` հեղինակային փառատոների և փողային գործիքների երաժիշտների սեմինարների: Կվինտետի երգացանկում ներառված են տարբեր դարաշրջանների և բազմաբնույթ ժանրերի ստեղծագործություններ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում