Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Կողմերը վերահաստատել են Թուրքիայի և ԱՄՆ միջև ամուր կապերի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ և ռազմավարական գործընկերներ: Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Երկու երկրի առաջնորդները համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը համատեղ ռազմավարական մարտահրավերներին դիմագրավելու հարցում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան