Թուրքական կործանիչը ոչնչացվել է սիրիական բանակի կողմից
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները պաշտոնական Անկարայից ներողություն են հայցել՝ թուրքական բանակին պատկանող կործանիչը ոչնչացնելու համար, հաղորդում է Hurriyet Daily News` մեջբերելով վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի խոսքերը։
Ըստ թերթի՝ թուրքական բանակի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է՝ սիրիական բանակի կողմից կործանիչի ոչնչացման մասին տեղեկությունը։ Միևնույն ժամանակ կործանիչի երկու օդաչուները փրկվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող F-4 կործանիչը Թուրքիայի և Սիրիայի սահմանին անհետացել է ռադիոտեղորոշիչների տեսադաշտից և կտրվել է ռադիոհաղորդակցությունը օդաչուների հետ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)