Սիրիայի օլիմպիական կոմիտեի նախագահին արգելել են այցելել Մեծ Բրիտանիա
Մերձավոր Արևելք
«Սիրիայի Օլիմիական կոմիտեի նախագահ Մովաֆակ Ջումին Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելել է մուտք գործել իր երկրի տարածք, թեև սիրիացի պաշտոնիայի այցը Լոնդոնի ամառային օլիպիական խաղերի շրջանակում նախօրոք պալանավորված է եղել»,- հաղորդում է BBC-ն։
Բրիտանիայի իշխանությունը հրաժարվել է Ջումին մուտքի արտոնագիր տրամադրել՝ Բաշար Ասադի ռեժիմի հետ կապ ունենալու պատճառով։
Որոշումն ընդունվել է Բրիտանիայի կառավարության անդամների, այդ թվում նաև Ներքին գործերի նախարարի, Արտաքին գերատեսչության ղեկավարի, Սպորտի և Մշակույթի նախարարների համատեղ քննարկման արդյունքում։
Սպասվում է, որ շուտով որոշումը կհաստատի Միջազգային օլիմպիական կոմիտեն։
Սիրիական կողմը դեռևս այդ որոշման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի արել։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում